ՄամուլՏեսանյութ

Ովքեր են այս պահին «ԿԳԲ»-ի պադվալում գտնվող պաշտոնյաները (Տեսանյութ)

Ովքեր են այս պահին «ԿԳԲ»-ի պադվալում գտնվող պաշտոնյաները (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կալանավորված բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ էության, գտնվում են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, կամ բոլորին հայտնի «ԿԳԲ»-ի պադվալում: Ովքեր են նրանք:

Ինչպես հայտնի է` 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք:

aac shenq

Աղվան Հովսեփյանը մինչ օրս ցուցմունք չի տալիս, քանի որ, ինչպես պաշտպան Ալեքսանյան է նշում, դա իր իրավունք է եւ բացի այդ իրենք չեն վստահում նախաքննական մարմնին:

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված անորակ հրթիռների գործով կալանավորել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը , ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը:

Եվ ահա Հակակոռուպցիոն կոմիտեում կաշառքի, պաշտոնական դիրքի չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով օրերս կալանավորված ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը եւս կալանքը կկրի «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԿԳԲ-ի պադվալում:

Թվով 5 նախկին եւ ներկա պաշտոնյաներ այս պահին գտնվում են կալանքի տակ նույն վայրում:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում