Մամուլ

Մահացել է Կարինե Դանիելյանը

Մահացել է Կարինե Դանիելյանը

Այսօր մահացել է հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։

karine danielyan 2

1976-1980 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ էքսպերիմենտալ կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

1980-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար։

1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետ։

1990-1991 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ՝ բնապահպանության և առողջապահության գծով։

1991-1994 թվականներին՝ ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար։

1996 թվականից – ԵՊՀ դոցենտ։

1996 թվականից ցայսօր – «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։

2009 թվականից առ այսօր – ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2009 թվականից առ այսօր – ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ։

2010 թվականից – ԵՊՀ պրոֆեսոր։

2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Կիսվել էջում