Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են Mitsubishi-ն ու Honda-ն. վերջինս հայտնաբերվել է ավտոմեքենայում մահացած

Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են Mitsubishi-ն ու Honda-ն. վերջինս հայտնաբերվել է ավտոմեքենայում մահացած

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Թաթուլ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 46-ամյա Էլմեկ Բ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիշ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև 018 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են Honda-ի վարորդի մահը։

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

mitsubishi honda

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Թաթուլ Ա-ն աշխատում է «Վագիմեքս» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնիօրեն, իսկ մահացած Էլմեկ Բ-ն աշխատում էր «Ալդնայ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էլմեկ Բ-ն, ով ժամանակավորապես բնակվում էր «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։

Կիսվել էջում