Մամուլ

Բորիս Ավագյանը հեղափոխությունից հետո անհասկանալի ճանապարհով ներթափանցեց Հայաստանի հանրային կյանք․ Աթանեսյան

Բորիս Ավագյանը հեղափոխությունից հետո անհասկանալի ճանապարհով ներթափանցեց Հայաստանի հանրային կյանք․ Աթանեսյան

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շատերդ երևի հիշում եք այս կերպարին՝ Բորիս Ավագյանին, ով հեղափոխությունից հետո անհասկանալի ճանապարհով ներթափանցեց Հայաստանի հանրային կյանք:

Արթիկի քաղաքապետի տեղակալ էր, այնուհետև Արցախի նախագահի խորհրդական, Արցածի ԱԻՆ փոխնախարար:

Հետո ինքն իրեն հռչակեց մեր գերիների գործով գրեթե գլխավոր բանակցող: Մեր որոշ ընդդիմադիրներ սկսեցին «հռճվել» սրանով, նա դուրս չէր գալի տարբեր հեռուստաալիքների եթերներից և այլն:

boris avagyan

Մինչդեռ պարզվում է, և ես դրա մասին զգուշացնում էի որոշ ընդդիմադիրների, մենք գործ ունենք հերթական «Օստապ Բենդերի» հետ, ով մաքսանենգության գործով հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից:

Պարզվում է, երիտասարդը Սանկտ Պետերբուրգում հայտնի է իր ախմախ արկածներով: Երեկ հենց Սանկտ Պետերբուրգում ռուս իրավապահները ձերբակալել են Բորիս Ավագյանին, ով անհասկանալի ճանապարհոցվ հատել էր ՌԴ պետական սահմանը:

Նման «տաղանդավոր» կերպարը այս անգամ էլ կարող է խուսափել դատաստանից և այս անգամ հայտնվելով Հայաստանում, արդեն կդառնա «ընդդիմության» առաջնորդներից մեկը: Իսկ ինչու ոչ?»:

Կիսվել էջում