Մամուլ

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ցեմենտով բարձված KamAZ-ի հետնամասի մեջ․ կա 2 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ցեմենտով բարձված KamAZ-ի հետնամասի մեջ․ կա 2 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Արամ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115․9 կմ հատվածում Արփի գյուղի վարչական տարածքում մխրճվել է ճամփեզրին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Վարդան Հակոբյանին պատկանող KamAZ մակնիշի բեռնատարի մեջ

։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աղավնաձոր գյուղի բնակիչ 58-ամյա Բայթուն Գրիհգորյանը «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Իսկ վարորդ Ա․ Հակոբյանը, Mercedes-ի մյուս ուղևորներ՝ Աղավնաձոր գյուղի բնակիչներ Սուսան Բաղդասարյանը, 45-ամյա Լուսինե Սահակյանն ու Երևանի բնակիչ 11-ամյա Ալեքս Ջաղացպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վահոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և հրշեջ փրկարարները։Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ վիրավորներից Ս․ Բաղդասարյանը վիրահատարանում մահացել է։

Իսկ վիրավորներից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ KamAZ-ը բարձված է եղել ցեմենտով և ունեցել է տեխնիկական խնդիր։ Վարորդն էլ թույլատրելի հատվածում կայանել է մեքենան, լուծել տեխնիկական խնդիրը։ Եվ երբ ավարտել է գործը, այդ ժամանակ Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ։

Կիսվել էջում