Մամուլ

Հայաստանում բենզինը շեշտակի թանկանում է

Հայաստանում բենզինը շեշտակի թանկանում է

Այսօր առավոտյան Հայաստանի լցակայաններում բենզինի և դիզվառելիքի գինը կրկին շեշտակի թանկացել է։ Գնաճը կազմել է 20 դրամ ռեգուլյար և պրեմիում տեսակների համար, և այս պահին մեկ լիտր ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 440, պրեմիումը՝ 470 դրամ։

Համապատասխանաբար թանկացել է նաև դիզվառելիքի գինը։

Նշենք, որ ընդամենն օրեր առաջ էր գրանցվել էր բենզինի արժեքի 20 դրամ թանկացում, իսկ վերջին երկու ամիսներին ընդհանուր առմամբ բենզինի և դիզվառելիքի գինն աճել է 90 դրամով։

Նշենք նաև, որ հեղուկ գազի գինը գազալցակայաններում 110 դրամ է։

Կիսվել էջում