Մամուլ

Ողբերգական ավտովթար Պեմզաշենի ճանապարհին. Lexus-ը բախվել է քարերին. վարորդը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար

Ողբերգական ավտովթար Պեմզաշենի ճանապարհին. Lexus-ը բախվել է քարերին. վարորդը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով ​ ​Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր, Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լորեցյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաեւ նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ոսկյա զարդ, որը պարզվել է տուժածներինն է:

Կիսվել էջում