Մամուլ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է հաստաբուն ծառին․ մահացածների մարմիններն ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է հաստաբուն ծառին․ մահացածների մարմիններն ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Մհեր Սարգսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Տավուշի մարզ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Դերենիկ Առուստամյանը տեղում մահացել են։

Իսկ մյուս ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Ալիկ Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։  Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպրատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Մկրտչյանի գլխավորությամբ։

Օպերատիիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Հրշեջ-փրկարարները այնուհետև ավտոմեքենայից մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են բերել դիերը, ապա պատգարակով մոտեցրել «Հրազդան» բժկական կենտրոնի դիատարին։

voxbergakan avtovtar

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել նյութով