Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Ծաղկաձորում. Mitsubishi Pajero-ն, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Ծաղկաձորում. Mitsubishi Pajero-ն, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան հետնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում  քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի Ծաղկաձորի ջոկի տեսուչներ Շահեն Սարգսյանն ու Անդրանիկ Հակոբյանը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։

Վթարի մասին ՃՈ 177 պերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Գևորգյանի գլխավորությամբ, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով ՀԿԳ ավագ քննիչ Տ. Գևորգյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Տեղում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի՝ 38-ամյա Աշոտ Հարությունյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։

Կիսվել էջում