ԱշխարհՄամուլ

Շվեցարական բանկերում դրվել է Ալիևի և իր անբողջ կլանի ունեցվածքի սառեցման հարցը

Շվեցարական բանկերում դրվել է Ալիևի և իր անբողջ կլանի ունեցվածքի սառեցման հարցը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը գրում է․

Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ

Քաղաք Ժնև Ռ -271
Քաղաքային խորհուրդ 2 հոկտեմբեր 2020

Առնո Մորեյոնի, Աննա Բարսեղյանի, Օլիվիե Գուրթների, Բրիջիտ Սուդերի, Ալեն դե Կալբերմատենի և Դելֆին Վյուզտի հոկտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևը։

Հաշվի առնելով, որ

• Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք,
• 1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի սոցալիստական խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,

• Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումը այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,

• Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետևեց խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և իր անկախությունը հայտարարեց 1991 թվականի սեպտեմբերի 2 ին՝ հաստատելեվ նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,

• Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված կոտորածների, այդ թվում՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության տարածքում,

• Անկախությունից ի վեր Ղարաբաղի իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը և մշակութային ու տնտեսական բարգավաճումը,

• Հայերի ոչնչացումը քարոզող ադրբեջանական հռետորաբանությունը շարունակական բնույթ է կրում հայերի դեմ պատերազմ սկսելուց ի վեր,

• Կիրակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից մեկնարկված հարձակումը անընդունելի ագրեսիա է, որը խախտում է հումանիտար սկզբունքները,

• Վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն։

Քաղաքային խորհուրդը,

• Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք

• Դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի սեպտեմբերի 27-ին Արցախի, Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,

• Հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորինս միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,

• Հրավիրում է Վարչական խորհրդին աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։

Ներկայացված է Պասկալ Հոլովեգի, Առնո Մորեյոնի, Սահին Գազի, Աննա Բարսեղյանի կողմից։

Թեման։ Ռ -271 բանաձևի լրացում։

Հորդորում է Վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով:

Կիսվել էջում