Մամուլ

Նույնիսկ Աֆրիկայում սենց տներ չկան․ Երևանի Դեղատան 13 հասցեի բնակիչները քնում և արթնանում են վախը սրտներում

Երևանի Դեղատան 13 հասցեում բնակվող երևանցիներն ամեն օր քնում և արթնանում են վախը սրտում, որ հանկարծ իրենց տունը չփլվի, երեխաներին ոչինչ չպատահի, օձն ու կարիճը երեխաներին չկծի։

Քաղաքապետարանը բնակիչներին ոչ մի լիարժեք պատասխան չի տալիս։ Նրանք ընդունում են միայն, որ տները վթարային են, բայց թե երբ և ինչպես պետք է լուծվի նրանց բնակարանի հարցը, դեռ պարզ չէ։

«Ոչ մի բան ոչ առաջարկում են, ոչ ասում են։ Սպասում են շենքը փլվի, մնանք տակը, պրծնեն մեզանից»,-ասաց բնակիչներից մեկը։

Նրա խոսքով շենքն արդեն 10 տարի է վթարային է, 10 տարի է բարձրաձայնում են, բայց ոչ ոք խնդրին լուծում չի տալիս։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելւց առաջ բնակիչները նրան տարել են իրենց բակ, ցույց տվել վիճակը։

Ապա նրա վարչապետ ընտրվելուց հետո են դիմել նրան և խնդրել հարցը լուծել։ «Թող գան իրենք 3 օր ապրեն մեր տանը, այս բակում, զուգարանի հերթ կանգնեն, տեսնենք կապրեն, թե ոչ։ Նույնիսկ Աֆրիկայում սենց տներ չկան»,-ասաց բնակիչը։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով