Ժամանց

«Կոնֆետ» պապիկ. «Նիկոլն ինձ խոստացավ Ամիրյան փողոցում իմ արձանը կանգնեցնել»․ «Հետք»

«Կոնֆետ» պապիկ. «Նիկոլն ինձ խոստացավ Ամիրյան փողոցում իմ արձանը կանգնեցնել»

Hetq.am-ը գրում է․ 71-ամյա Կարապետ Իխտարյանն ամեն օր երթևեկում է 37 և 58 ավտոբուսներով, որտեղ իրեն ճանաչում են որպես «Կոնֆետ պապիկ»:

«Ես ինձ լավ եմ զգում մարդկանց կոնֆետ բաժանելուց: Կարա Բալան, երբ ծաղիկ էր բաժանում, ինչի՞ Էր բաժանում: Այ էդ նույն պատճառով էլ ես եմ բաժանում: Ծաղիկից օգուտ չկա, իսկ կոնֆետը սնունդ է»,- ասում է պապիկը:

Նա պատմում է, որ տարիներ առաջ աշխատում էր Ամիրյան փողոցում գտնվող ավտոկայանատեղում. «Հետո էդտեղ կարմիր գծեր քաշեցին, ու ես մնացի առանց գործ, բայց ես շարունակում եմ ամեն օր նույն տեղը գնալ:

Վարորդներին կոնֆետներ եմ տալիս, իսկ իրանք ինձ` կոպեկներ: Ես էլ էդ կոպեկներով նորից կոնֆետներ եմ գնում ու նորից բաժանում: Ու էդպես անընդհատ»:

Կարապետ Իխտարյան. «Երբ մի օր փողոցում կողքովս անցնող մի տղամարդ իր աղջկան ասեց` մի լացի, մեկ ա փող չունեմ, որ քեզ կոնֆետ առնեմ, սիրտս մղկտաց: Դա իմ վրա շատ ազդեց»:

«Դրանից հետո հասկացա, որ թեկուզ հնարավորություն չունեմ, բայց պետք ա մի բան անեմ, որ մարդիկ օրվա մեջ գոնե մի անգամ իրանց լավ զգան»:

Շարունակությունն՝ այստեղ

Կիսվել էջում