Մամուլ

Նոր Հաճնի քաղաքապետարանից կնոջն առևանգել էին և ամուսնուց 200 000 դրամ պահանջել

Նոր Հաճնի քաղաքապետարանից կնոջն առևանգել էին և ամուսնուց 200 000 դրամ պահանջել

Օգոստոսի 24-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առեւանգել են եւ պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առեւանգել են Երեւանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ եւ մի կին։

vostikanutyun meqena

Պարզվեց նաեւ, որ առեւանգած կնոջը նրանք պահում են Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, եւ միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առեւանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երեւանի Ահարոնյան փողոցում եւ ձերբակալեցին։

Ըստ նախնական տվյալների՝ առեւանգվածի ամուսնու եւ առեւանգողների միջեւ պարտք ու պահանջի խնդիր է եղել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում