Մամուլ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան

«Շատ ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր առավոտյան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, անվտանգության իրավիճակի խոր քննարկումներ կլինեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին Բրյուսելում հանդիպել էր Կոլոմինայի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստան էր այցելել նաև 2022 թվականի ապրիլին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Կիսվել էջում