ԱշխարհՏեսանյութ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին (Տեսանյութ)

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին (Տեսանյութ)

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույցի է բռնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի նախագահ Բորիս Ջոնսոնի հետ, գրում է Ermenihaber-ը։

Ոտքի վրա կայացած զրույցի ընթացքում Բորիս Ջոնսոնը կատակելու համար թուրքերեն արտահայտություն է արել։ «Օ՜, շատ լավ է» (Օօօ, çok güzel),-ասել է նա, ինչին Էրդողանն արձագանքել է միևնույն արտահայտությամբ։

boris johnson

Զրույցի այդ դրվագը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Ջոնսոնի հոր պապը եղել է հայտնի թուրք լրագրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալը։

Ալի Քեմալը Դամադ Ֆերիդ Փաշայի կառավարությունում զբաղեցրել է ներքին գործերի և կրթության նախարարի պաշտոնը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով