Մամուլ

Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են

Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են

Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կտրուկ աճել են դեպի Երևան ավիատոմսերի գները: Միշտ է այդպես՝ փոփոխություններին առաջինն արձագանքում են ավիաընկերությունները, գրում է auroranews-ը:

Մասնավորապես, առաջիկա օրերին Մոսկվա-Երևան ավիատոմսի արժեքը նվազագույնը 30 հազար ռուբլիից է սկսվում, հասնում 48 հազարի: Ի դեպ, 48 հազար ռուբլիով Մոսկվա-Երևան ավիատոմսն առաջարկում է հայկական Fly One ավիաընկերությունը:

Իսկ Azimut ավիաընկերությունը վաղվա համար դեպի Երևան ավիատոմս է առաջարկում անգամ 147 հազար ռուբլիով:

Ամենաէժան տարբերակները ուղիղ չեն և Երևան հասնելու համար 18 ժամ կպահանջվի:

aviatomser

Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ սա կտրուկ աճի վերջնական պատկերը չէ և առաջիկա օրերին գները էլ ավելի կարող են բարձրանալ՝ կախված Ռուսաստանում իրավիճակի զարգացումից:

Կիսվել էջում