Մամուլ

Մոսկվայից բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել Երեւան. կստուգեն կորոնավիրուսի առկայությունը Փաշինյանի մոտ

Մոսկվայից բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել Երեւան. կստուգեն կորոնավիրուսի առկայությունը Փաշինյանի մոտ

Մոսկվայից Երեւան բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր անցկացնելու համար, ովքեր պատրաստվում են թռչել Մոսկվայում կարեւոր բանակցությունների համար, գրում է News.am-ը՝ հղում անելով, որ հայտնում է wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները Ռուսաստանի անվտանգության ուժերում:

«Մոսկվացի մասնագետները պետք է կորոնավիրուսի համար արյան նմուշներ վերցնեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր պատրաստվում են թռնել Մոսկվա կարեւոր բանակցությունների համար:

Դատելով նրանից, թե որքան ուշադրություն է հատկացվում այս ընթացակարգին` մենք խոսում ենք ամենաբարձր մակարդակի խորհրդատվությունների մասին: @Wargonzo նախագծի համաձայն` գործընթացը գտնվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության տակ»:

Նիկոլ Փաշինյան սխալ

Նշվում է, որ Մոսկվայում հանդիպումների ընթացքում նրանք կարող են քննարկել Նախիջեւան միջանցքը:

«Ըստ @wargonzo նախագծի ունեցած տեղեկատվության, որն այն ստացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից, Ադրբեջանի պատվիրակությունը եւս պատրաստվում է այցելել Մոսկվա:

Բանակցությունների առարկա կարող է լինել միջանցքի բացումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի կողմից վերահսկվող տարածքների միջեւ: Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին համապատասխան կետը ներառվել էր նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում: Սակայն կոնկրետ մեխանիզմներ դեռ մշակված չեն»:

Ռուս բժիշկների ժամանման մասին տեղեկատվությունը հաստատել է նաեւ News Media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը: «Փաշինյանի` Մոսկվա առաջիկա այցի մանրամասները: Բժիշկները վերցրել են վարչապետի արյան նմուշներն անալիզների համար եւ նա խիստ կարանտինի մեջ է:

Արամ Գաբրիելյանով

Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի` կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության մասին փաստաթղթերին: Կանցկացնեն իրենց սեփական թեստերը: Բացի այդ, անալիզները ցույց կտան այս կամ այն շեղումների առկայությունը Փաշինյանի մոտ:

Այս ամբողջ խիստ ընթացակարգը տեղի է ունենում այն ​​պատճառով, որ Փաշինյանն առաջարկել է բանակցություններ վարել Ալիեւի հետ Մոսկվայում: Ստույգ տեղեկություններ չկան, թե ինչ է պատրաստ ստորագրել Հայաստանի վարչապետը: Նրան անկյուն են քշել եւ հանուն փրկության, կարծում եմ, նա ամեն ինչի կգնա»:

Կիսվել էջում