Մամուլ

Ես «սեւ» եմ ու պատրաստ եմ պատռել ոմանց սպիտակ ներքնաշորերը․ Արմեն Աշոտյան

Ես «սեւ» եմ ու պատրաստ եմ պատռել ոմանց սպիտակ ներքնաշորերը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Միայն հիմա, դավադիր կապիտուլյացիայից հետո եւ ազգային աղետի ժամանակ ես հասկացա 2018-ից հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու ողջ խորքային իմաստը։

Փաստորեն «սպիտակները» նրանք են, մի ամբողջ սերունդ մատաղ անողներն էին, անհայրենիք կապիտուլյանտները, կոսմոպոլիտ հայրենասպանները, լատենտ ազերոֆիլները։

Արմեն Աշոտյան

Սեւերը այս պատերազմի զոհերին սգացողներն են, ռազմագերիների վշտի մեջ եռացողներն են, հայրենիքի կորստի ցավից խելագարվածներն են։

Այո, ես «սեւ» եմ ու պատրաստ եմ պատռել թուրքերի հետ միեւնույն անկողնում հայտվելու համար պահած ոմանց սպիտակ ներքնաշորերը»:

Կիսվել նյութով