Շոու-բիզնես

«Մկրտությունից հետո որևէ շփում չի եղել». Քարդաշյանների կնքահայր Նաիրի Սրապիոնյանը՝ ԱՄՆ իր այցի առիթի մասին

«Մկրտությունից հետո որևէ շփում չի եղել». Քարդաշյանների կնքահայր Նաիրի Սրապիոնյանը՝ ԱՄՆ իր այցի առիթի մասին։

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Քարդաշյանների կնքահայր Նաիրի Սրապիոնյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է: Մենք կապ ենք հաստատել սարկավագի հետ՝ ճշտելու այցի նպատակը, նաեւ հետաքրքրվելու՝ հայտնի ընտանիքի հետ հանդիպում սպասվում է, թե՝ ոչ:

Քարդաշյանների կնքահայր

Նաիրի Սրապիոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իր այցը վաղուց էր ծրագրել եւ մեկնել է ոչ թե Քարդաշյանների հրավերով, այլ՝ արձակուրդի. «Որեւէ հատուկ նպատակով չեմ մեկնել: Այս պահին որեւէ հստակ բան ասել չեմ կարող: Ուղղակի արձակուրդում եմ»:

Սարկավագից հետաքրրվեցինք նաեւ՝ մկրտությունից հետո Քարդաշյանների հետ որեւէ կապ եղել է.«Ոչ: Մկրտությունից հետո նրանց հետ ոչ մի շփում չի եղել: Իմ կողմից էլ նրանց հետ կապ հաստատելու փորձ չի եղել»,-եզրափակել է նա:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով