ՄշակույթՇոու-բիզնես

Քիմն ու Քորթնին նույնպես մկրտվել են Էջմիածնում և ստացել գեղեցիկ եկեղեցական անուններ. ֆոտո

Պարզվում է՝ հոկտեմբերի 7-ին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն ամերիկյան աշխարհահռչակ աստղերի երեխաները, այլև նրանց մայրերը՝ Քիմն ու Քորթնին ։ Նրանք նույնպես ստացել են գեղեցիկ եկեղեցական անուններ։

Քիմի եկեղեցական անունն է Հեղինե Քարդաշյան, իսկ Քորթնին ստացավ Գայանե Քարդաշյան անվանումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանի երեք զավակները՝ Սեյնթը, Չիկագոն և Փսալմը, ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։ Իսկ Քորթնի Քարդաշյանի ավագ որդի Մեյսոն Դիսիքը ստացել է Նարեկ անունը։

Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտությունը
Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտությունը
Կիսվել նյութով