ՄամուլՏեսանյութ

«Մի տարիա անցել անորակ օրենքներ են կառավարությունից գալիս պառլամենտ»․ Միքայել Մելքումյան

«Մի տարիա անցել անորակ օրենքներ են կառավարությունից գալիս պառլամենտ»,- ասեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյաննը՝ ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկամ ժամանակ։

«Ցավում եմ, որ բովանդակային քննարկում չկայացավ, իսկ քաղաքական մեծամասնությունը, փոխանակ բովանդակային առավելությունը ներկայացնելու, վերցնում էր ընդդիմության թեզերը, կառուցվածքից դուրս քաղաքական փաթեթավորումներ տալիս:

Էս ի՞նչ մոլուցք է, որ ով ինչ խոսի, ամեն նախադասության հետ կապված արձագանքում եք, ու կառուցվածքը մոռանում ենք: Մի տարի է անցել, անորակ օրենքներ են գալիս Կառավարությունից պառլամենտ:

Դուք չապացուցեցիք և չեք էլ կարող ապացուցել, թե նոր կառավարման այս կառուցվածքով՝ ինչքանով են մեր գործերն առաջ գնալու: Եթե գնում ենք կոմիսարների ճանապարհով չի′ ստացվելու, Հայաստանը կոմիսարների ճանապարհով չպետք է գնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Կիսվել նյութով