Աշխարհ

ՄիԳ-31 կործանիչ է կործանվել

Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 կործանիչ-կալանիչ է կործանվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ավիաաղետը տեղի է ունեցել այսօր պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։

«Ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, երկու օդաչուներն էլ կատապուլտվել են»,- հայտնել են նախարարությունից։

Օդաչուներին արագ տարհանել են որոնողափրկարարական ուղղաթիռով։ Անձնակազմի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Կիսվել էջում