Ազատ խոսք

«Մենք չափից դուրս լուրջ պետք է ընդունենք այս մարդու բարբաջանքները». Նորայր Նորիկյան

«Մենք չափից դուրս լուրջ պետք է ընդունենք այս մարդու բարբաջանքները». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ավթված Թալիշում տառացիորեն հայտարարել է հետևյալը․

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն դելիմիտացիայի աշխատանքները», – հավելելով, թե միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում։

«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», սպառնացել է Ալիևը։

Արդյո՞ք ռազմական այս հանցագործի հետ հնարավոր է հասնել խաղաղության։ Համոզված եմ՝ ո՛չ։

Այս իրավիճակում ի՞նչ պետք է խոսել կամ ինչպե՞ս պետք է խոսել այս մարդու հետ, կամ առհասարակ՝ պե՞տք է խոսել, քանի դեռ սա այսպիսի դիրքորոշում է որդեգրել։

Մենք չափից դուրս լուրջ պետք է ընդունենք այս մարդու բարբաջանքները, ու հնարավոր ու անհնար բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ սրան սանձելու համար։

Հետո ուշ է լինելու․․․

Կիսվել էջում