Շոու-բիզնես

Մենք իրավունք չունենք ոչինչ չանելու, մենք պարտավոր ենք վաստակել մեր հացը. Պոնչը դիմում է կոլեգաներին

Մենք իրավունք չունենք ոչինչ չանելու, մենք պարտավոր ենք վաստակել մեր հացը. Պոնչը դիմում է կոլեգաներին

Հումորիստ, դերասան Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը հրապարակում է արել իր էջում և դիմել է իր ընկերներին և կոլեգաներին.

«Բոլորիս համար մեծ ցավ է, անասանելի։ Բայց մենք իրավունք չունենք մնալու նույն տեղում։ Իրավունք չունենք հավերժ սգալու։

Իրավունք չունենք ոչինչ չանելու։ Ես իմ կոլեգաներին, իմ ընկերներին, բոլորին խնդրում եմ՝ մի դադարեք աշխատել։ Մեկը դերասան է, մյուսը՝ երաժիշտ, մյուսը մի ուրիշ մասնագիտության տեր։

ponch

Մենք պարտավոր ենք վաստակել մեր հանապազօրյա հացը, որովհետև մեր ընտանիքում ավելացել են հարազատներ, որոնց հետ պետք է հաց կիսենք։

Խնդրում եմ ամեն մեկիս աշխատել և ուժեղանալ»։

Կիսվել էջում