ԱշխարհՏեսանյութ

Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք. Զելենսկի (Տեսանյութ)

Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք. Զելենսկի (Տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Մենք արդեն հասել ենք ռազմավարական բեկման։ Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք»։

zelenski paterazm

«Մենք արդեն տասնվեցերորդ օրն է պայքարում ենք մեր ազատության համար: Սա չորս անգամ ավելի երկար է, քան թշնամին ծրագրել էր իր ներխուժումը, չորս անգամ ավելի երկար: Մի բանակի դեմ, որը համարվում էր աշխարհում ամենաուժեղներից մեկը, որը հույս ուներ՝ ուկրաինացիները կհանձնվեն»,-նշել է նա։

Զելենսկու խոսքով՝ անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրեն ուկրաինական հողը:

«Բայց կարելի է ասել՝ մենք կանենք դա: Մենք ձգտում ենք դրան, քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ դեպի մեր հաղթանակը», – ասել է ուկրաինական պետության ղեկավարը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում