Շոու-բիզնես

Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը

Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը

45-ամյա Գալկինը, ասեկոսեներից խուսափելու համար, լրագրողներին հայտնել է «МГ ЛАБ» գովազդային գործակալության փակման մասին լուրը։ «Սա պայմանավորված էր նաեւ համաճարակի ժամանակ ակտիվության պակասով։ Եվ, համապատասխանաբար, հիմա… Սրա մեջ քաղաքական ենթատեքստ չկա»,- ասել է նա։

Լուծարման մասին դիմումը մայիսի 17-ին դաշնային հարկային ծառայություն են ներկայացրել կատակերգուի ներկայացուցիչները։ Որոշումը կկայացվի մայիսի 25-ին։

Հետաքրքիր է, որ «МГ ЛАБ» ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում։ Դրա հիմնադիրը դարձավ Մաքսիմ Գալկինը՝ 10 հազար ռուբլի կապիտալով, իսկ Նիկիտա Տիրտիշնիկովը՝ գլխավոր տնօրեն։

Ալլա Պուգաչովա Մաքսիմ Գալկին

Ինչպես նշված է պաշտոնական փաստաթղթերում, ընկերությունը վարում էր գովազդային գործունեություն, հրատարակումներ էր անում եւ կարող էր արտադրել ֆիլմեր ու երաժշտություն: Երկու տարի առաջ շահույթը կազմում էր 3,2 մլն ռուբլի։ 2021 թվականին հասույթը զրո էր, եւ «МГ ЛАБ»-ը ստացել է 2,2 միլիոն ռուբլու վնաս։

Նշենք, որ Գալկինը վերջերս մի տոննա ատելություն է ստացել Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ իր քննադատական ​​հայտարարությունների համար։

Նաեւ Ռուսաստանի հայրենասերներին դուր չի եկել այն, որ երկրի համար դժվարին պահին Մաքսիմն իր ընտանիքի հետ մեկնել է Իսրայել։ Նա արդարացել է, որ հայրենիքում իրեն հեռացրել են բոլոր նախագծերից, նաեւ կասեցրել է գովազդային եւ հյուրախաղային պայմանագրերը։

Կիսվել նյութով