Աշխարհ

Մահացել է 57-ամյա տղամարդը, ում կենդանու սիրտ էին պատվաստել

Մահացել է 57-ամյա տղամարդը, ում կենդանու սիրտ էին պատվաստել

Նախօրեին՝ մարտի 8-ին ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ աշխարհում առաջին մարդը, ում 2 ամիս առաջ կենդանու (գենոմոդիֆիկացված խոզի) սիրտ էին պատվաստել։ Մահվան պատճառը պարզ կլինի միայն դիահերձումից հետո։

Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնել էր փորձարարական բուժման` փոխպատվաստման հերթացուցակում տեղ չգտնելուց հետո:

sirt patvastel

Երկու ամիս առաջ կատարված վիրահատությունը բարեհաջող էր անցել։ Բժիշկների պնդմամբ՝ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։

Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։

Նշենք, որ ամերիկացի բժիշկները 57-ամյա տղամարդուն գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ են փոխպատվաստել, հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժներին:

Կիսվել նյութով