ԱշխարհՄամուլ

Ղուրանն իրավունք է տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք` Արևմտյան Հայաստան. շեյխ Իմրան Հոսեյն (Տեսանյութ)

Ղուրանն իրավունք է տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք` Արևմտյան Հայաստան. շեյխ Իմրան Հոսեյն (Տեսանյութ)

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, ք.գ.թ., դոցենտ Աբրահամ Գասպարյանը խորքային և բացառիկ զրույց է ունեցել շեյխ Իմրան Հոսեյնի հետ, որը ժամանակակից քաղաքական իսլամի, թեոլոգիայի, քաղաքական փիլիսոփայության ամենահայտնի գիտնականներից է, ունի ծանրակշիռ ներկայություն ու հետևորդների մեծ բանակ իսլամադավան ժողովուրդների շրջանում:

Այս մասին Աբրահամ Գասպարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում և հարցազրույցի տեսագրությունը հրապարակել:

«Խոսել ենք իսլամի քաղաքական հավակնությունների, գունավոր հեղափոխությունների արժեքային համակարգերի, շուկայական տնտեսության, Արևմտահայաստանի վերադարձի իրավունքի, ՀՀ-Պակիստան հարաբերությունների, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կասեցնելու հարցում իսլամական աշխարհի անելիքների մասին:

Մի քանի կարևոր մեջբերում աշխարհահռչակ Շեյխի մտքերից․

– Ղուրանն իրավունք է տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք` Արևմտյան Հայաստան:

– Ադրբեջանն իսրայելական ԱԹՍ-ներով ու զենքով կեղեքիչ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ: Ադրբեջանն Իսրայելի կատարածուն է:

– Հայաստանն ամենակարևոր երկիրն է ինձ համար քրիստոնեական աշխարհում, իսկ Պակիստանը՝ մուսուլմանական աշխարհում:

-Դուք չեք կարող աղքատության մեջ ապրող մարդկանց փոխել բարեգործության միջոցով։

abraham gasparyan

– Թուրքիան իսլամական աշխարհի տրոյական ձին է, որը ծառայում է ՆԱՏՕ-ին, բայց դա նրան չի հաջողվի:

– Ամենավտանգավոր զենքը, որ նեռն ունի, արժեզրկումն ու այլասերումն է։ Գլոբալիզացիան ու ժամանակակից արևմտյան քաղաքակրթությունը մարդկությանը տանում է նոր ստրկության:

– Երբ մենք նվաճենք Կոստանդնուպոլիսը, ոչ միայն Բոսֆորը բաց կլինի մեզ համար, այլև կվերադարձնենք Սուրբ Սոֆիան ուղղափառ քրիստոնեական աշխարհին:

Դիտե՛ք մինչև վերջ՝ հասկանալու մեր անելիքներն ու ծանրակշիռ հետևություններ անելու։

Պի՛նդ եղեք»,- գրել է նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով