Ազատ խոսք

Ձեր վերջը եկել է երկու տարի առաջ, ինչքան ուզում եք ձեզ պատեպատ տվեք․ Լիզա Ճաղարյան

Ձեր վերջը եկել է երկու տարի առաջ, ինչքան ուզում եք ձեզ պատեպատ տվեք։

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ա՛յ թշվառականներ, հերիք է էլի բարբաջեք էս իշխանությունների «վերջի սկզբի» մասին։

Ես չգիտեմ՝ իրենց վերջը երբ է գալու, բայց էդ վերջը բերողը դուք չեք լինելու, այ ա՛ռերեւույթ «ընդդիմադիրներ»։

Միլիարդներ եք խաղացնում, առավոտից մինչեւ հաջորդ առավոտ ոռնում եք ու ոռնում, աշխարհի աղբն եք թափում ձեր գարշահոտ երախներից, բայց ամեն մեկդ երկու հարյուր հոգուց ավելի մարդ չեք կարողանում իրար անել, էդ երկու հարյուրից հարյուր հիսունն էլ «փըխկ»-ից փախչելու են, որովհետեւ ոչ ոք տասը հազար դրամի համար «բարիկադների» վրա ձեզ համար չի զոհվելու։

Ա՛յ ողորմելիներ, ինչի եք ձեր ծով հանցագործությունների թիվն ավելացնում, ա՛յ տականքներ։

Չգիտեմ, ում «վերջի սկիզբը» երբ է գալու, բայց ձեր վերջը եկել է երկու տարի առաջ, ինչքան ուզում եք ձեզ պատեպատ տվեք, թափթփուկներ։»

Կիսվել էջում