Ազատ խոսք

Հատուցման ժամը մոտ է․ Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց․ Արփինե Հովհաննիսյան

Հատուցման ժամը մոտ է․ Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց։

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի: Փաշինյան Նիկոլն այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է:

Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի:

Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը կանայք կան գոնե, ում հարգում է:

Ու իրենք հրճվո՞ւմ են այս արարքներից: Գիտեք, դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին:

Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի:

Տգետ թիմակիցներիդ էլ ասա Ծառուկյանին խոնարհվել/ կքանստելով, ու 10/20 ժպտալով բարևելուց մեծ -մեծ թող խոսեին:

Որ անցյալ չունեք գիտենք, բայց հիշողություն ու արժանապատվություն էլ չունե՞ք:

Հատուցման ժամը մոտ է: Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց:

Հ.Գ. ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դուք ասելիք չունե՞ք»:

Կիսվել էջում