Ձերբակալվել է Արթուր Օհանյանը
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը հայտնում է, որ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին։
Մանթաշյանի խոսքով՝ ձերբակալության հիմքում հերթական անհեթեթ հորինվածքն է։
Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։


