Մամուլ

Հրդեհից զինծառայող է մահացել. ՊՆ հաստատեց

Հրդեհից զինծառայող է մահացել. ՊՆ հաստատեց

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Կիսվել էջում