Մամուլ

Հրապարակվել է Նիկոլ Փաշինայնի այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Հրապարակվել է Նիկոլ Փաշինայնի այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի Հանրապետության հրապարակում են հավաքվել նրա աջակիցները։

Նշենք, որ վարչապետը աջակիցներին Հանրապետության հրապարակ գալու կոչ արել էր կեսօրին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ այնտեղ ելույթով հանդես կգա 16։00-ին։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հանրապետության հրապարակում աերոնկարահանում է իրականացրել ժամը 16։30-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ հավաքի մասնակիցների անհատական հաշվարկի, Հանրապետության հրապարակում գտնվել է 10,200 մարդ։

opera hanrahavaq 1

Սրան զուգահեռ, Ազատության հրապարակում ժամը 15։00-ից մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ցույցը, որին, նույն մեթոդով իրականացված հաշվարկի տվյալներով, ժամը 15։40-ի դրությամբ մասնակցում էր 5400 մարդ։

Ավելի ուշ այդ ցուցարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն։ Ժամը 18։20-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի փակված հատվածում, ըստ անհատական հաշվարկի տվյալների, գտնվել է 2800 ցուցարար։

Կիսվել էջում