Ազատ խոսք

«Հրայր, դու սերժից հաստատ հզոր չես, որ մի օրում հրաժարական տվեց»․ Վահագն Խաչատրյան

Հրայր, դու սերժից հաստատ հզոր չես, որ մի օրում հրաժարական տվեց։ «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրայր Թովմասյանն ասում էր` մինչև 2035-ը մնալու եմ և պաշտոնավարեմ: Հրայր, դու սերժից հաստատ հզոր չես, որ մի օրում հրաժարական տվեց: Իսկ այսօր Արման Բաբաջանյանի հանցագործություն հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցել, կգնաս ու կնստես:

Ոչ մեկդ չի պլստալու, լավ իմացեք, բոլորդ պատասխան եք տալու երկիրը կործանման եզրին հասցնելու, տարիներ շարունակ կեղծելու և հատուցման ժամը եկել է, բարի եղեք ձեր պատիժը կրեք, ուզեք, թե չուզենք, գնալու եք «միակ տղամարդու» կողքը»:

Կիսվել էջում