Մամուլ

Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և սահել ձորը. վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և սահել ձորը: Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 06:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կիսվել էջում