Մամուլ

Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի

Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Կարեն Գալստյանի և Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Նիկողոսյանը ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը:

dragon garden

Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով