Մամուլ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվում է

ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում:

Որոշման նպատակ պետական մարմինների բնականոն աշխատանքի ապահովումն է: Ըստ նախագծ՝ առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ 2, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3 ավտոմեքենա:

Կիսվել նյութով