Հինգ հազար մարդ է դիմել հիվանդանոց՝ թունավորման ախտանիշներով
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ քաղաքում վերջին երեք օրվա ընթացքում շուրջ հինգ հազար մարդ է դիմել հիվանդանոց՝ սրտխառնոցի, որովայնի ցավերի և լուծի գանգատներով։
Ենթադրվում է, որ նրանց մոտ թունավորում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Haber7-ը։
Նահանգապետ Աբդուլլահ Քյոքյլյունի խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել 70 մարդ, որոնցից 30-ը դեռ շարունակում են ստացիոնար բուժում ստանալ։
Դեպքի պատճառները պարզելու նպատակով մասնագետները խմելու ջրից նմուշներ են վերցրել և լաբորատոր հետազոտության համար ուղարկել Անկարա։
Միաժամանակ բնակիչները դժգոհություններ են հայտնել նաև խմելու ջրի որակի վերաբերյալ։


