Թաթա Սիմոնյանի մենահամերգը հետաձգվել է
Երգիչ Թաթա Սիմոնյանը հայտնել է, որ նոյեմբերի 7-ին նախատեսված իր մենահամերգը հարգելի պատճառներով տեղափոխվել է ապրիլի 10։
Երգիչը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակված տեսանյութում դիմել է հանդիսատեսին՝ շնորհակալություն հայտնելով համերգի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության և աջակցության համար։
Նրա խոսքով՝ տոմսերի գրեթե ամբողջ քանակն արդեն սպառվել է։
Թաթա Սիմոնյանը նշել է, որ նոյեմբերի 7-ի համերգի համար գնված տոմսերը ուժի մեջ են լինելու նաև ապրիլի 10-ին կայանալիք համերգի համար։
Երգիչը տեսանյութում հայտնել է համերգի տեղափոխության մասին՝ շնորհակալություն հայտնելով իր հանդիսատեսին վստահության և աջակցության համար։
Տեսանյութը ստորև․


