«Ջղայնացել եմ, ապտակել». ուսուցչի մասնակցությամբ հերթական միջադեպը
Որ Սիսիանում մեկ շաբաթ առաջ դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղան ապտակներ է ստացել, ոստիկանությունը հայտնեց օրեր առաջ:
Այժմ քրեկաան գործ կա, կինը, որ Իշխանասարի դպրոցի 55-ամյա դասվարն է, մեղադրյալ է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ ու տառապանք պատճառելու հոդվածով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և կասեցված է նրա մանկավարժական գործունեությունը:
Երեխան Սիսիանի դպրոցում է սովորում:
Իշխանասարի այս ուսուցչուհին նրան տանը լրացուցիչ էր պարապում, տեսանյութը հեկեկացող տղայի եղբայրն է նկարել:
Տեսանյութը ստորև․


