Մամուլ

Երևանում էլի փողոցներ կանվանափոխվեն

Երևանում ևս երկու փողոց կանվանափոխվի․ որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետ կկրի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունը՝ դառնալով Մետաքսեի փողոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կվերանվանվի Երվանդունիների փողոց։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Միխայիլ Ֆրունզեի (1885–1925 թթ.) կենսագրությունն ու գործունեությունը հիմնականում կապված են Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմության հետ։

Քաղաքային իշխանությունների խոսքով՝ փողոցների անվանափոխությունը նպատակ ունի Երևանի տեղանուններում առավել տրամաբանորեն արտացոլել հայ ժողովրդի պատմական ժառանգությունն ու մշակութային արժեքները։

Կիսվեք ձեր էջում