ՄամուլՏեսանյութ

«Պետական չինովնիկն աբիժնիկ ա մնացել երկու ջահել տղուց». գիշերով փորձում են քանդել կրպակները

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բանավոր տեղեկացրել են, որ վաղը՝ 9:30-ին, կսկսեն Շինարարների փողոցում կրպակների քանդումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կրպակների սեփականատերերից մեկը։

Նրա պատմելով՝ կան կրպակներ, որոնց սեփականատերերը դեռ չեն ստացել դատարանի որոշումը կամ առհասարակ չեն ծանուցվել նախապատրաստվող քանդման մասին և կանգնելու են կատարված փաստի առաջ։ «Մարդկանց միտումնավոր ժամանակ չեն տալիս, որպեսզի նրանք դիմեն դատարան»,- նշել է նա։

Մյուս կրպակի սեփականատերը հավելել է, որ նախապատրաստվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարչապետին և իրավապահներին։

Նա պարզաբանել է, որ քաղաքային իշխանությունները փորձում են քանդել օրինական կառուցված կրպակները՝ սեփականատերերին ժամանակ և հնարավորություն չտալով դիմելու դատարան։

«Այսօր ցերեկը Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մենք ստացանք կրպակներից մեկի վերաբերյալ դատարանի որոշումը և այն ցույց տվեցինք աշխատակիցներին ու վարչական շրջանի ղեկավարին։

Նրանք որոշեցին գիշերով քանդել կրպակները և մեզ կանգնեցնել կատարված փաստի առաջ, որպեսզի մենք չհասցնենք մյուս կրպակների վերաբերյալ ստանալ դատարանի որոշումը։ Պաշտոնյան, երկու երիտասարդ տղաների նկատմամբ վրեժխնդրությունից դրդված, գիշերով փորձում է քանդել կրպակները։

Եթե նրանք գիշերով եկել են, նշանակում է՝ քաղաքային պաշտոնյաները պատրաստ են ամեն ինչի, նրանք պատրաստ էին քանդել կրպակները, նույնիսկ եթե ներսում մարդիկ և ապրանքներ լինեին՝ «անենք, հետո կպարզենք» սկզբունքով։

Երբ մենք ցույց տվեցինք մյուս կրպակի վերաբերյալ դատարանի որոշումը, նրանք մտափոխվեցին և չքանդեցին նաև երկրորդ կրպակը, թեև արդեն ծրագրել էին դա անել, ինչի համար էլ հատուկ տեխնիկա էին բերել»,- հավելել է կրպակների սեփականատերը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում