«Երեխաներիս հայրը ավելի լավ է մեռած լիներ». Անին նոր մանրամասներ է հայտնել
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին։
39-ամյա Անին, ով այժմ բուժում է ստանում Երևանի հիվանդանոցներից մեկում, պատմել է, որ տուն հասնելուն պես տեսել է՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը երեք կրակոց է արձակել։
Առաջին կրակոցը վրիպել է, իսկ երկրորդ անգամ, երբ տղամարդը փորձել է կրակել որդու ուղղությամբ, Անին ձեռքով բռնել է ինքնաձիգը։
Կրակոցի հետևանքով կինը կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են։ Չնայած ստացած վնասվածքին՝ Անին դանակով հարվածներ է հասցրել ադրբեջանցի զինծառայողին։
Կինը համոզված է՝ եթե չպայքարեր զինված տղամարդու դեմ, հնարավոր է՝ ինքն ու երեխաները սպանված լինեին։ Երրորդ կրակոցն արդեն դիպել է նրա ոտքին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք էր գործել Անի Ավետիսյանի տուն և կրակ բացել։ Միջադեպի հետևանքով վիրավորվել էին Անին և երկու անչափահաս երեխաներ։
Տեսանյութը ստորև․


