6-ամյա տղային ապտակած կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ից։
«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը», -m ասացին ՔԿ-ից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրտրամադրության տակ է հայտնվել տեսանյութը, որտեղ Սիսիանում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինն ապտակել է 6-ամյա տղային։
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։
Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։
Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։
Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


