Մամուլ

Երևանում կոտրել են «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և հափշտակել գումար և այլ իրեր

Վերջին տարիներին չգիտես ինչու Հայաստանում ավելանում է մեծն Նժդեհի ասած «հայի տականքների» թիվը, ովքեր իրենց կյանքը վարում են պորտաբույծի նման ու ոտնձգություններ են կատարում իրենց հանապազօրյա հացը քրտինքով վաստակող քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին, ժամը 05:50-ի սահմաններումՇենգավիթ վարչական շրջանում՝ Շենգավիթի մետրոյի հարևանությամբ գտնվող այգում, թալանել են «Coffee house»-ի սրճարանը։

Սրճարանը վարձակալական հիմունքներով էր օգտագործվում, և զարմանալի է, որ մինչև այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում կատարված գողության մասին տեղյակ չեն։

Հավանաբար, կատարվածի մասին Շենգավիթի ոստիկանությունում տուժող կողմից դիմում չկա։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում