Շոու-բիզնես

Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում բնակվող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը շարունակում է քննարկվել համացանցում։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ բլոգերի 27-ամյա ամուսինը՝ Թաթուլ Պետրոսյանը, մահացել է Կեմերովոյում՝ «Կրասնոյե օզերո» կանգառի մոտ։

Թաթուլի քույրը՝ Նարինեն, մեղադրել է Միլենային ամուսնուն նրա մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ դավաճանելու մեջ, սակայն այդ պնդումները հաստատված չեն։

NGS42.RU-ի տեղեկություններով՝ մահվանից առաջ Թաթուլը մեքենայով գնացել է լճի մոտ, որտեղից բազմիցս զանգահարել է կնոջն ու խնդրել հանդիպել իրեն։

Նարինեի պնդմամբ՝ Միլենան չի պատասխանել զանգերին և այդ ընթացքում ընկերուհու հետ ժամանակ է անցկացրել՝ նարգիլե էր ծխելով։

Միլենան հրաժարվում է մեկնաբանել ողբերգությունը, իսկ համացանցում շարունակում են քննարկել, թե ինչ հաղորդագրություն է Թաթուլն ուղարկել կնոջը մահվանից առաջ, որի բովանդակությունը դեռ հայտնի չէ։

Կիսվեք ձեր էջում