Շոու-բիզնեսՏեսանյութ

«Հերթական հրապուրանք»․ Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին տեսանյութ է հրապարակել

Դերասան Գևորգ Գրիգորյանը միայն վերջերս է հանրությանը հայտնել, որ նոր հարաբերությունների մեջ է, սակայն այդ լուրը շատ արագ դարձել է ակտիվ քննարկումների թեմա՝ հիմնականում բացասական արձագանքներով։

Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր քննադատական մեկնաբանություններ են հասցեագրել ինչպես Գևորգ Գրիգորյանին, այնպես էլ նրա սիրելիին՝ Քրիստինային։

Քրիստինան որոշել է արձագանքել այդ մեկնաբանություններին և ինստագրամյան իր էջում հրապարակել դրանցից մի քանիսը։

Դրանց ի պատասխան՝ նա Գևորգ Գրիգորյանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Մենք երջանիկ ենք»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում