Մամուլ

Հեռուստացույց ԱԺ-ի մոտ՝ նվեր Արարատ Միրզոյանին

Հեռուստացույց ԱԺ-ի մոտ՝ նվեր Արարատ Միրզոյանին

Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադառնալով սպառողական վարկերի խնդրին՝ ԱԺ ամբիոնից ասեց․

«Մեր տանը ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ինչո՞ւ միանգամից 300 000 դրամ վճարես, եթե կարող ես ամիսը 6000 դրամ վճարելով լվացքի մեքենա գնել։ Եթե չեմ սխալվում, վարկը մինչև հիմա չենք վերջացրել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին պատմեց իր վարկային պատմության մասին․ «Ես այն օրը գնացի, որ հեռուստացույց վերցնեմ, բայց ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշիվներին»:

Այսօր առավոտյան ԱԺ դարպասներից դուրս հայտնաբերվեց նվերի տեսքով հեռուստացույց, որը բերել էին Միրզոյանի համար։ Ժամեր անց պարզվեց, թե ով է նվերի հեղինակը։

«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է նվերի հեղինակ Նարեկ Մանթաշյանը:

Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Garegin Petrosyan Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել…

Gepostet von Narek Mantashyan am Donnerstag, 28. März 2019
Share