Մամուլ

Փաշինյանը դեռ չի մարել լվացքի մեքենայի ապառիկը, իսկ Միրզոյանին ընդհանրապես ապառիկ չեն տալիս

Փաշինյանը դեռ չի մարել լվացքի մեքենայի ապառիկը, իսկ Միրզոյանին ընդհանրապես ապառիկ չեն տալիս

Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադառնալով Հայաստանում լայն տարածքում ստացած սպառողական վարկերի խնդրին՝ ԱԺ ամբիոնից ասեց․

«Մեր տանը ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը ընդամենը 6000 դրամ վճարելով ձեռք ես բերում լվացքի մեքենա: Ինչու միանգամից 300 000 դրամ վճարես, եթե կարող ես ամիսը 6000 դրամ վճարելով լվացքի մեքենա գնել։

Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին պատմեց իր վարկային պատմության մասին․

«Ես այն օրը գնացի, որ հեռուստացույց վերցնեմ, բայց ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշիվներին»:

ԱԺ դահլիճում ներկա բոլոր պատգամավորները չկարողացան զսպել իրենց ծիծաղը և մի պահ դահլիճում ծիծաղ ու իրարանցում առաջացավ:

Կիսվել նյութով