ՄամուլՏեսանյութ

Հայ և ադրբեջանցի զինվորականների միջև նոր միջադեպ է գրանցվել (Տեսանյութ)

Հայ և ադրբեջանցի զինվորականների միջև նոր միջադեպ է գրանցվել (Տեսանյութ)

Մայիսի 12–ին ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ՀՀ արեւելյան սահմանին հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ նոր տեսանյութեր է տարածվել համացանցում։

Նախօրեին տարածված տեսանյութի միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։

Այդ տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայ զինվորականները վռնդում ադրբեջանցիներին, իսկ այսօր հրապարակված տեսանյութում ադրբեջանցիները հայ զինվորականների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերվում։ Տեսանյութերում հնչում են հայհոյանքներ։

syuniq

Այդ միջադեպերի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Վերջին օրերին համացանցում տարածվող նման տեսանյութերի առատությունից կարելի է եզրակացնել, որ սահմանին հայերի և ադրբեջանցիների միջև վիճաբանությունները մշտական բնույթ են կրում։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում